Fitch-ը հաստատել է ՀՀ-ի B+ վարկանիշը, կանխատեսումը՝ «կայուն»

Fitch-ը հաստատել է ՀՀ-ի B+ վարկանիշը, կանխատեսումը՝ «կայուն»

PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում մեկ շնչի հաշվով բարձր եկամուտն է, կառավարման և բիզնես միջավայրի որակը, համադրելի երկրների համեմատ, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման հուսալի հանձնառությունը:

Վերոնշյալ դրական կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը:

Նշվել է նաև Ուկրաինայի շուրջ հակամարտության դրական տնտեսական երկրորդային ազդեցությունը, քանի որ մարտից սկսած ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների մեծ ներհոսք է եղել ՀՀ՝ այցելուների քանակը 2022-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 515%-ով։ Նույն ժամանակահատվածում 200%-ով աճել են դրամական փոխանցումները ՌԴ-ից ՀՀ։ Նշվում է նաև, որ համարվում է, որ ՀՀ ներգաղթածների մեծ մասը բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, հատկապես ՏՏ ոլորտը, ինչը թույլ է տվել 13% աճ գրանցել 2022-ի առաջին կիսամյակում։

Fitch-ը նաև ավելացրել է ՀՆԱ աճի կանխատեսումը 2022-ի համար՝ մինչև 6․4%, քանի որ գումարային փոխանցումները խթանում են անձնական սպառումը, իսկ արտահանման մակարդակը նույնն է մնացել։ Fitch-ի կանխատեսումը 2023–2024թթ․ համար կազմում 4,7%։ ‌

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---