Թավրիզի պետհամալսարանում հայագիտության ամբիոն բացելու նախնական պայմանավորվածություն կա

Թավրիզի պետհամալսարանում հայագիտության ամբիոն բացելու նախնական պայմանավորվածություն կա

PanARMENIAN.Net - Թավրիզի պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայագիտության ամբիոն բացելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա հանդիպում է ունեցել Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ և քննարկել երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

«Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, որին լիովին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնել, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն, որը տարածաշրջանային հետազոտությունների կարևոր հարթակ կդառնա»,– նշել է Հովհաննիսյանը։

Զադեհի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվել են նաև իրականացնել համալսարանների ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտական նախագծեր, ակադեմիական ու մշակութային տարբեր նախաձեռնություններ։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---