3 սեպտեմբերի 2022 - 16:45 AMT
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ ‌