3 սեպտեմբերի 2022 - 16:47 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի շաբաթական 2 անգամ։ Դրանք կանցկացվեն դեսպանատան մշակութային կենտրոնում։

Հանդիպումները նախատեսված են երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 18:00-ին:

Դրանք կվարի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը, գրում է Sputnik Արմենիան։

Քննարկվելու է հայոց լեզվի պահպանմանը, մարդկային արժեքների դաստիարակությանը, ինչպես նաև պատմական արդարությանը, ազգային արժանապատվությանն ու հայրենասիրությանը վերաբերող հարցեր: Քննարկումներ կլինեն նաև հայ գրականության թեմայով ‌