Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը կշարունակի բուժումը Գերմանիայում11 ապրիլի 2009 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում ստացել էր ողնաշարի վնասվածք: Վերջին 11 ամիսների ընթացքում երգիչն անցավ բուժման առաջին փուլը: Հետազոտման ու վերականգնման համար երգիչն առաջիկայում կմեկնի Գերմանիա: Ըստ Կիրակոսյանի, վերականգնման հետ կապված հետագա ծախսերը կհոգա «Գոհար» համույթի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Բեյրութցի գործարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարություն Խաչատրյանին մինչ նրա բեմ վերադառնալը: Լրագրողների հետ հանդիպմանը Ա.Կիրակոսյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի մշակույթի, ինչպես նաեւ քաղաքական գործիչներին, որոնք աջակցեցին բարեգործական միջոցառումներին, որոնց նպատակն էր միջոցներ հավաքել բուժման նպատակով: Վերջին երեք ամիսներին Երեւանում ու Գյումրիում երեք բարեգործական համերգ եղավ, որին մասնակցեցին բազում հայ օպերային ու էստրադային երգիչներ: Ըստ Կիրակոսյանի, արդյունքում հաջողվեց հավաքել բուժման առաջին փուլի համար անհրաժեշտ գումարի 60 տոկոսը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե շարունակում է Կիրակոսյանը զբաղվել վոկալով, նա պատասխանել է, որ ուշքի գալով վիրահատությունից հետո, նա առաջին հերթին երգել է: Կիրակոսյանը հավելել է , որ չի հանձնվում եւ հավատում է, որ շուտով բեմ է վերադառնալու: 2008 մայիսի 26-ին Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվան նվիրված համերգի փորձի ժամանակ, հանկարծահաս ուղեժ քամու հետեւանքով լուսավորման սարքերով մետաղյա կառույցը ընկել է երեխաների ու վոկալիստ Ա. Կիրակոսյանի վրա: Առավել տուժեցին աշակերտուհիներից մեկն ու Արտակ Կիրակոսյանը: Վնասվածքների արդյունքում աղջիկը զոհվեց, իսկ 26-ամյա Ա.Կիրակոսյանը ողնաշարի վնասվածք ստացավ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |