The Times․ Չարլզը Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

The Times․ Չարլզը Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Թագավոր է հռչկավել նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որն այսուհետ կկոչվի Կառլոս Երրորդ։ Հռչակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, գրում է The Times թերթը։

Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ «թագուհին խաղաղ վախճանվել է Բալմորալում»,-գրում է BBC-ն։

Կառլոս III կգլխավորի սգո արարողությունները որպես նորահռչակ միապետ և Համագործակցության 14 երկրի պետության ղեկավար։ Նրա կինը՝ Կամիլլան կդառնա թագուհի-կոնսորտ։

Եղիսաբեթ Երկրորդը կառավարել է երկիրը 70 տարի։ Բրիտանիայի բնակչության մեծ մասն իր ամբողջ կյանքն ապրել է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության օրոք։

Այդ տարիներին Մեծ Բրիտանիան վերականգնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դադարել է լինել կայսրություն, սակայն դարձել է Ազգերի համագործակցության անդամ, Արևմուտքի մյուս երկրների հետ հաղթող է դուրս եկել Սառը պատերազմից, դարձել է ԵՄ անդամ, իսկ հետո դուրս եկել դրա կազմից։ Թագուհու օրոք 15 վարչապետ է գործել, սկսած Ուինսթոն Չերչիլից, որը ծնվել է 1874-ին, և ավարտած Լիզ Թրասով, որը 101 տարով փոքր է Չերչիլից։ ‌

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---