Բավրա-Նինոծմինդա անցակետը մինչև ժամը 23։00-ն չի գործի

Բավրա-Նինոծմինդա անցակետը  մինչև ժամը 23։00-ն չի գործի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։ ‌

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---