ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԿԱԼՎԵԼ

PanARMENIAN.Net - Երեւանում նորմալ է ընկալվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական կոմիտեում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թերրի Դեվիդսին Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող նշանակելու մասին լուրը: Ինչպես «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, Թերրի Դեվիդսը ԵԽ-ում աշխատելու մեծ փորձ ունի: Մամլո քարտուղարի խոսքերով, դեռեւս անհայտ են ղարաբաղյան հակամարտութայն տարածաշրջան բրիտանական դիվանագետի այցի ժամկետները: Ներկայումս Հայաստանի ԱԳՆ-ում սպասում են Թերրի Դեվիդսի մանդատի ներկայացմանը: Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը նույնպես դրական կարծիք է հայտնել նոր զեկուցողի մասին` անվանելով նրան հեղինակավոր եւ օբյեկտիվ մարդ, որն ընդունակ է «անաչառ զեկույց պատրաստել ղարաբաղյան հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության հիման վրա»: Հատկանշական է, որ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները ինը ամիս շարունակ ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ զեկուցողի թեկնածության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---