Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել են բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ։
«Տեղի է ունեցել ցիստեռնի բռնկում։ Վթարային աշխատանքներ են տարվում։ Պատահարի պատճառները վերացվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ պաշտոնական տվյալների, կամրջի ավտոմոբիլային հատվածը նստավծք է տվել, երկաթուղայինը՝ վնասված է։ Ավոտերթևեկությունը Ղրիմի կամրջով կասեցվել է, գրում Deustche Welle-ն։
Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ասել է, որ «նավագնացության համար նախատեսված կամարները չեն վնասվել։ Պատճառների և հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում»,-գրել է նա Telegram-ում։
Ուկրաինական Telegram ալիքներում հրեդի լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում։
19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։
Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։