musicAeterna նվագախումբն ու երգչախումբը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում![]() 8 հոկտեմբերի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Դիրիժոր Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբն ու երգչախումբը հոկտեմբերի 14-17-ն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, և Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ: Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին` ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), Իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիա (ըստ Շեքսպիրի)։ Շրջագայության ծրագրի գագաթնակետը կլինի հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում` ժամը 19։30-ին կայանալիք Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի ️ կատարումը։ Կոլեկտիվի առաջին հայաստանյան հյուրախաղերը տեղի կունենան Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ: Նախագծի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |