Պալիատիվ ծառայության կլինիկա է բացվել![]() 8 հոկտեմբերի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկա է բացվել։ Ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին։ Հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար: Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով։ Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմել է 306 մլն դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։ Անցկացվել է ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառում։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մեր երկրի կարևորագույն առողջապահական հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանում։ Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել։ ․․․Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում»։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական պարգևների։ Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |