Արայիկ Հարությունյանը Երևան կժամանի՝ քննարկելու քառակողմ հայտարարությունը

Արայիկ Հարությունյանը Երևան կժամանի՝ քննարկելու քառակողմ հայտարարությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է ժամանելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, հայտնում է Արցախպրեսը։

«Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի hռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել է Ավանեսյանը:

Քննարկումների ընթացքի և օրակարգի մանրամասների մասին կհաղորդվի հաջորդիվ:

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտում ինքնաբուխ հավաք էր եղել Վերածննդի հրապարակում։ Մասնակիցները պահանջում էին հանդիպում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները և հավաքի մյուս նախաձեռնողներն իրենց խոսքում նշել են, որ բողոքի ցույցի պատճառը Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---