ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիների խոշտանգման նոր տեսանյութը![]() 12 հոկտեմբերի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ Telegram-ում հոկտեմբերի 11-ին տարածված տեսանյութը։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը։ Հոկտեմբերի 11-ին ադրբեջանցիները Telegram ալիքներով հայ գերեվարված զինվորների խոշտանգման նոր կադրեր են տարածել։ Կադրերում չեն երևում ադրբեջանցի զինծառայողների դեմքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով: Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Տեսանյութն արժանացել է միջազգային հանրության դատապարտմանը։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |