ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ սահմանին կտեղակայվի մինչև հոկտեմբերի վերջ12 հոկտեմբերի 2022 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոկտեմբերի վերջ Հայաստանի տարածքում՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել ։ Այս հայտարարությունը նա արել է Ֆրանսիայի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավոր Ֆելիսի Ժերարի հարցին, թե որն է առաքելության նպատակը եւ Ֆրանսիայի դերը։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն, գրում է «Հետքը»։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը և գործընթաց սկսել կողմերի միջև։ «Մասնավորապես, մենք կցանկանայինք, որ այս առաքելությունը կարողանար նպաստել սահմանազատման գործընթացին, որը կվերսկվի մոտ օրերս։ Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ստեղծելու վրա՝ բախումներից հետո իրավիճակի և կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների օբյեկտիվ գնահատական տալու համար»,- տեղեկացրել է Կատրին Կոլոնան: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը Հայաստանի հետ՝ նրա տարածքային ամբողջականության ոտնահարման դեպքում, և հավաստիացրել, որ Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։ «Մենք աշխատում ենք հանուն խաղաղության՝ ի շահ դրա»,- եզրափակել է Կոլոնան։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Photo. AP Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |