Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սբ Սարգիս եկեղեցին

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սբ Սարգիս եկեղեցին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիներն ավերել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ.): Այդ մասին ասվում է Caucasus Heritage Watch-ի նոր զեկույցում:

Գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։

Նշվում է, որ արբանյակային լուսանկարները վկայում են, որ Սբ Սարգիսի եկեղեցին ոչնչացվել է 2022-ի մարտից-հուլիս ընկած ժամանակահատվածում։ Մարտին արված արբանյակային լուսանկարում եկեղեցին դժվար տեսանելի էր, տանիքի բուսականության պատճառով, սակայն լավ երևում էր տանիքի մի մասն ու կանգուն գյուղը։

Նշվում է, որ եկեղեցին գտնվում էր լավ վիճակում, 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չէր տուժել։ Հետպատերազմյան շրջանում ադրբեջանցիների տեղադրած լուսանկարներից երևում է, որ եկեղեցին կանգուն էր։

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի կենտրոնում։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցման հավանական ժամանակը՝ 18-19-րդ դարեր։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Տեղադրված է թեքադիր լանջի վրա, ինչի հետևանքով հյուսիս-արևելյան հատվածն արտաքուստ խրված է գետնի մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---