13 հոկտեմբերի 2022 - 11:11 AMT
Փորձագետ․ Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի լույս 13-ի գիշերն ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել։

«Գիշերը ադրբեջանցիք 2 հարյուրից ավելի հայկական կայք են կոտրել։ Ներառյալ Արցախի ֆիննախը, Գյումրվա համայնքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի»,- ասվում է գրառման մեջ։ ‌