Փողոցային երաժշտական, պարային ելույթների համար թույլատրելի վայրերն ու կանոններ կսահմանվեն

Փողոցային երաժշտական, պարային ելույթների համար թույլատրելի վայրերն ու կանոններ կսահմանվեն

PanARMENIAN.Net - Երևանի և ՀՀ այլ քաղաքների բացօթյա վայրերում` փողոցում, հրապարակում, այգիներում երաժշտական, գրական, պարային և այլ ստեղծագործական ելույթների համար կսահմանվեն թույլատրելի վայրեր և կանոններ։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։

Հավանության է արժանացել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։

Կանոնները խախտելու համար 100-200,000 դրամ տուգանք կսահմանվի: Եթե խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվի, տուգանքն արդեն 500-800,000 դրամ կլինի, իսկ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող երաժշտական գործիքները, կամ ստեղծագործական գործունեության հետ կապված այլ առարկաները կբռնագրավվեն։

Հիմնավորման մեջ ասվում է, որ թեև մարդն ազատ է ցանկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, այդ թվում` սիրողական մակարդակով, բայց բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---