Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին![]() 17 հոկտեմբերի 2022 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) մեկնարկած զորավարժությունները կրում են «Հզոր Իրան» անվանումը և անցնում են Արևելյան Ատրպատական և Արդեբիլ գավառներում, հայտնում է Irna-ն։ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմaդ Փաքպուրը որպես զորավարժությունների փուլեր նշել է՝ պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակումը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական և հարվածային անօդաչուների գործողությունը, ինչպես նաև կամրջի կառուցումը Արաքս գետի վրա, հաղորդակցության ուղիների գրավումն ու վերահսկումը, բարձունքների առումը։ «Այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար՝ խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիների համար՝ Իրանի սահմանների պաշտպանությունը և ցանկացած սպառնալիքի պատասխանելու պատրաստակամությունը»,-ասել է գեներալը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |