ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նա միաձայն է ընտրվել և առաջին ամերիկահայն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը։
«Մենք չափազանց հպարտ ենք, որ հայ համայնքն այժմ ունի ամենաբարձր կարգի ընտրված պաշտոնյա, որը ղեկավարում է Լոս Անջելեսն այս դժվարին ժամանակներում»,- ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը քաղաքապետը չէ՝ ԱՄՆ-ում այս պաշտոնները տարանջատված են, քաղխորհրդի նախագահը փոխարինում է քաղաքապետին միայն վերջինիս բացակայության դեպքում։
Լոս Անջելեսի քաղաքապետը Էրիկ Գարսեթին է, ով գլխավորում է քաղաքի գործադիր իշխանությունը, իսկ Կրեկորյանը կհամակարգի որոշումների կայացումը։