Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմեկնի Վրաստան Եվրոպայի առաջնության15 ապրիլի 2009 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 23-27-ը Թբիլիսիում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանը, Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 ձյուդոիստներ, այդ թվում Հովհաննես Դավթյանը (60կգք/կ), Արմեն Նազարյանը (66կգ ք/կ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ ք/կ), Հակոբ Առաքելյանը (90 կգ ք/կ), իսկ կանանց մրցումներում ՀՀ միակ ներկայացուցիչը կլինի Անուշ Հակոբյանը (52կգ ք/կ): «Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությանը ներկայանում են լավագույն կազմով: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մենք լավ մարզավիճակ ենք ձեռք բերել եւ պատրաստ ենք Եվրոպայի առաջնութայնը: Հուսով եմ, Վրաստանից կվերադառնանք մեդալներով»,-ասել է Գեւորգյանը: Հայ ձյուդոիստների պատվիրակությունը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի ղեկավարությամբ Վրաստան կմեկնի ապրիլի 22-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |