Ֆինանսական հաշտարար. Հայաստանի բնակչությունը չգիտի իր իրավունքները15 ապրիլի 2009 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հիմնական խնդիրը, որին բախվել է ֆինանսական համակարգի հաշտարարը, ֆիզիկական անձանց անիրազեկությունն է իրեցն իսկ իրավունքներին: «Մեզ դիմում են տարբեր հարցերով, եւ մենք աշխատում ենք յուրաքանչյուրին ուղորդել որեւէ կառույց»,-ասել է լրագրողներին Հաշտարար Փիրուզ Սարգսյանը չորեքշաբթի ֆինանսական հաշտարարի գործունեության մասին եռամասյա զեկույցի ներկայացմանը նվիրված խորհրդաժողովում: Նրա խոսքերով, Հաշտարարի աշխատանքն արդյունավետ կլինի, եթե երկրի բնակչությունն իրազեկ լինի իր իրավունքներին եւ պարտականություններին: «Այդ նպատակով մենք համագործակցում ենք տարբեր կառույցների, այդ թվում Կենտրոնական բանկի ու առեւտրային բանկերի հետ, ինչպես նաեւ քարոզարշավ ենք կազմակերպել բնակչության իրազեկությունը բարձրացնելու նպատակով»,-ասել է նա: Ինչպես հաղորդել է Փիրուզ Սարգսյանը, 2009թ. 1-ին եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը ստացել է 67 բողոք, որից 43-ը` մարտին: Ներկայացված բողոքներից, ըստ Սարգսյանի, Հաշտարարի կողմից քննության ենթակա են միայն 30-ը, այդ թվում 17 բողոք գրասնեյակ է ներկայացվել առանց նախապես դիմելու ֆինանսական կազմակերպություն: Այդ առնչությամբ նա նշել է, որ Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են դիմողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Մենք խնդրեցինք նրանց նախապես դիմել համապատասխան ֆինանսական կազմակերպություն, չբավարարվելու դեպքում` Հաշտարարին»,-ասել է Սարգսյանը: Ըստ Սարգսյանի, 43 հայտերից, որ ներկայացվել են Հաշտարարին մարտին, 19-ը ենթակա էր քննության, սակայն 10 դեպքում, դիմողը նախապես չէր դիմել ֆինկազմակերպություն, 3 պահանջ բավարարվել է, իսկ վեց գրավոր բողոքներից երկուսը կապված էին վճարահաշվարկային գործարքների եւ երկուսը`ժամկետային ավանդների հետ եւ մեկական` ապահովագրական հատուցման ու վարկային պայմանագրի հետ: Այս առնչությամբ Սարգսյանը նշել է, որ ըստ օրենքի, ֆինանսական հաշտարարը իրավունք ունի երեք տիպի որոշում կայացնել` պահանջը բավարարելու, մերժելու եւ մասնակիորեն բավարարելու մասին: «Մեր աշխատանքում մենք կողմ ենք միջազգային պրակտիկային` մինչ որոշում կայացնելը աշխատում ենք հաշտեցման հասնել ֆինկազմակերպության ու հաճախորդի միջեւ»,-ասել է Սարգսյանը: Ինչպես հաղորդել է Փ.Սարգսյանը, Հաշտարարի գրասենյակը ստեղծվել է եւ սկսել է գործել ՀՀ-ում հունվարի 24-ից ըստ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքի եւ առաջինն է ԱՊՀ-ում: «Փորձը ցույց է տալիս, որ մենք ժամանակին մուտք գործեցինք ֆինանսական շուկա եւ հուսով ենք, որ առաջիկայում կկարողանանք բավարարել այն ողջ պահանջարկը, որը կար Ֆինանսական համակարգի հաշտարարի ստեղծման համար»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |