Մխիթարյանը կմասնակցի Մարադոնայի հիշատակի ընկերական հանդիպմանը

Մխիթարյանը կմասնակցի Մարադոնայի հիշատակի ընկերական հանդիպմանը

PanARMENIAN.Net - Իտալական Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված ընկերական հանդիպմանը։

«Մենք կմասնակցենք Հանուն խաղաղության հանդիպմանը՝ նոյեմբերի 14-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում»,-գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հանդիպմանը կմասնակցեն նաև Լեոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Ջանլուիջի Բուֆոնը, Դիեգո Մարադոնա կրտսերը, «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։

Մարադոնան մահացել է 2020-ի նոյեմբերի 25-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---