ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիք![]() 24 հոկտեմբերի 2022 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ: Դրա ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Ավելի վաղ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը գնդապետ Ռոբերտ Տկաչուկի գլխավորությամբ այցելել էր Գեղարքունիք։ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբը Հայաստանում կլինի մինչև հոկտեմբերի 27-ը։ Խումբը ժամանել է Երևանի հրավերով։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |