«ՀԺ»․ Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է![]() 25 հոկտեմբերի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Ըստ աղբյուրի՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմում պարտության համար: «Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը»,-ասվում է հրապարակման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |