Նախագիծ․ 60,000 դրամից թանկ նվեր ընդունող պաշտոնյաները վարչական պատասխանատվության կենթարկվեն

Նախագիծ․ 60,000 դրամից թանկ նվեր ընդունող պաշտոնյաները  վարչական պատասխանատվության կենթարկվեն

PanARMENIAN.Net - 60,000 դրամից թանկ նվեր ընդունող պաշտոնյաները կարգապահական պատասխանատվության փոխարեն վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ նվերը կառգրավվի՝ այն համարվելու է պետական կամ համայնքային սեփականություն։ ԱԺ-ում քննարկել են «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է «նվեր» հասկացության սահմանումը։

«Նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն»,-ասել է նա։

Փոխնախարարը նաև մանրամասնել է փոխկապակցված անձանց շրջանակը. դրանք են՝ պաշտոնատար անձի ամուսինը, ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը, քույրը և եղբայրը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր հարցի ընթացքում առաջարկել է օրենքով արգելել պաշտոնյային առհասարակ որևէ նվեր ընդունելը:

Փոփոխությունները մշակվել և համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---