Ինչպես են Սևանի ավազանում գտնվող ոչ մետաղական հանքերն ազդում լճի վրա![]() 25 հոկտեմբերի 2022 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության խնդիրը: Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշել է, որ Սևանի ավազանում՝ հատկապես Մարտունու շրջանում, ոչ մետաղական հանքերը կարող են գումարային ազդեցություն ունենալ «Սևան» ազգային պարկի վրա, լուրջ վտանգ պարունակել լանդշաֆտի փոփոխման, գետերի վերին հոսանքներում կենսաբազմազանության վրա: «Մենք այդ հանքերի գումարային ազդեցության գնահատական չունենք: Գուցե առաջարկենք այս գործունեության ժամանակավոր կասեցում մինչև ռազմավարական ՇՄԱԳ իրականացվի»,- առաջարկել է Բարդուխ Գաբրիելյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշել է, որ Սևանա լճի ավազանում տրված է ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման 25 թույլտվություն, սակայն տիեզերական նկարներից երևում է, որ միայն Գեղհովիտի բազալտի հանքի տարածքում առկա է 38 մեծ ու փոքր փորվածք 2019թ. դրությամբ, իսկ 2022թ.՝ ավելի շատ: ՇՄՆ-ի հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը նշել է, որ նախարարությունը տեղյակ չէ, թե ինչքան հող է խախտվել, ինչ չափով: Որոշվել է, որ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը նամակով դիմի ՏԿԵՆ և ՇՄՆ, որպեսզի Սևանա լճի ավազանի համար իրականացվի ռազմավարական ՇՄԱԳ գնահատում՝ պարզելու, թե ավազանում տնտեսական տարբեր գործունեության տեսակները գումարային ինչ ազդեցություն են ունենում Սևանա լճի վրա: Նսիտին մասնակցել են՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը, նույն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Վարդան Հարությունյանը, ՀՀ ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |