Լևոն Ամիրջանյանը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում

Լևոն Ամիրջանյանը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 24-ին Լևոն Ամիրջանյանին նշանակել է Մերձավորարևելյան տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (նստավայրը՝ Բեյրութ), հայտնում է Արմենպրեսը։

Ամիրջանյանը ղեկավարելու է Բեյրութում առաջիկայում բացվող տարածաշրջանային գրասենյակը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970-ին։ Կազմակերպությունում ընդգրկված է 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՀՀ-ն անդամակցում է 2009թ. մայիսից։

2018թ. հոկտեմբերի 7-12-ին Երևանում, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Հայաստանը 2 տարի նախագահել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը՝ մինչև 2020 թվականը:

 Ուշագրավ
---