Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման վերաբերյալ։ Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։