Փաշինյանը հաստատել է Սոչիում ակնկալվող եռակողմ հանդիպմանը մասնակցությունը![]() 26 հոկտեմբերի 2022 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Սոչիում ակնկալվող ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը, որը նախատեսվում է հոկտեմբերի 31-ին։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում։ «ՌԴ նախագահի կողմից կա հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատել է, թե ոչ», - ասել է նա՝ հավելելով, որ շատ հարցեր են կուտակվել, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պետք է հնչեն: «Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը։ Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության ու անվտանգության ապահովման գործից», - ասել է վարչապետը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժել էր ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և անհասկանալի է ռուս խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը: Նա նաև ասել է, որ տարբեր խոսակցություններ են հնչում ինչ-որ միջանցքների մասին, ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսական կողմից։ «Ռուսաստանում էլ կան մարդիկ, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների»,-ասել է նա: Կրեմլում հուսով են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդպիսի եռակողմ հանդիպում նախապատրաստվում է, մենք հուսով ենք, որ այն կկայանա»,- ասել է Պեսկովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |