Միրզոյանը Հռոմի պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը![]() 26 հոկտեմբերի 2022 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Միրզոյանը Պապին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինիի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին մասնակցել է նախարար Միրզոյանը։ Վերջինս հանդիպում է ունեցել Պառոլինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |