Փաշինյան․ ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ![]() 26 հոկտեմբերի 2022 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի այդ կազմակերպությունից։ Նա հույս է հայտնել, որ նիստը հնարավորինս արագ տեղի կունենա։ «Ակնկալիքները շատ հստակ են։ Առաջին ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, դա ոչ միայն կառավարության ակնկալիքն է, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի: Նա նշել է, որ այս երկու որոշման կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում, պատասխան կստանան։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ–ին։ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել խումբ գործուղել Հայաստան և տեղում դիտարկել իրավիճակը։ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում քննարկվելու է այդ խմբի ներկայացրած զեկույցը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |