ԱՊՀ երկրները պայմանավորվել են արտահանձնել հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներներին

ԱՊՀ երկրները պայմանավորվել են արտահանձնել հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներներին

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են արտահանձնել հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներներին, հայտնում է Ղազախստանի Կոռւոպցիային հակազդման պետական գործակալությունը։

Համաձայնագիրը ստորագրվել է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում, սակայն փաստաթուղթը մշակվել է դեռևս 2008-ին։

Ըստ փաստաթղթի, ԱՊՀ անդամ պետությունները պարտավորվում են աջակցել միմյանց կոռուպցիայի վերաբերյալ քրգործերով, օպերատիվ-որոնողական և այլ միջացառումների համաձայնեցման, հետախուզման գծով։ Երկրները պայմանավորվել են նաև վերադարձնել կոռուպցիայի արդյունքում ձևավորված եկամուտները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---