2022-ի հունվար-սեպտեմբերին եկամտահարկի վերադարձի ծավալն ավելացել է 12.3 մլրդ դրամով![]() 27 հոկտեմբերի 2022 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով, Հայաստանում եկամտային հարկի հավաքագրման ծավալը կազմել է 378.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է նաև, որ աճել են եկամտային հարկի հետվերադարձի ծավալները՝ նշելով, որ 2022-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 67.7%: Նա նշել է, որ եկամտային հարկի վերադարձի ծավալը գնալով ավելանում է, քանի որ վերադարձի ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրերին։ 2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների մոտ 8%-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |