ՀՀ-ն` ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում![]() 27 հոկտեմբերի 2022 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում է։ Այդ են վկայում OneTwoTrip-ի տվյալները տոմսերի ամրագրումների վերաբերյալ։ Հայաստանը Սերբիայի հետ այդ ցանկում 8-րդն է, որոնց բաժին է ընկնում տոմսերի ամրագրումների 3 տոկոսը, գրում է aviaport.ru-ն։ Տվյալները վերաբերում են դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածի ամրագրումներին։ Ամենապահանջված երկիրը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամանորյա արձակուրդներին Թաիլանդն է։ Այդ երկրին է բաժին ընկնում ամրագրումների 15 տոկոսը։ Երկրորդ տեղում Վիետնամն է, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը, երրորդը՝ Ղազախստանը, որին հաջորդում են Թուրքիան և Ուզբեկստանը՝ ամրագրումների 6-8 տոկոսը։ Մյուս պահանջված ուղղությունը Ինդոնեզիան, որին հաջորդում են ԱՄԷ-ն ու Իսրայելը, Շրի Լանկա և Սեյշելներ։ Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում, ամանորյա տոների ամենահայտնի ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Չեխիան և Մալդիվները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |