Հայկական Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ![]() 27 հոկտեմբերի 2022 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Արհեստական բանականությամբ իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունն ընդգրկվել է G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում, գրում է Արմենպրեսը։ G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում են G2-ը, որպեսզի կայացնեն ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա: Krisp-ը մշակում է աուդիո և վիդեո լուծումներ՝ հստակ և անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արհեստական բանականությամբ աշխատող աղմուկի, ձայնի և արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիան աջակցում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ ամբողջ աշխարհում և հազարավոր փոքր ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոնտակտային կենտրոնների։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |