Զախարովա․ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելու մասով Մոսկվայի արձագանքը պայմանավորված կլինի Երևանի պատասխանով![]() 27 հոկտեմբերի 2022 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելուն, ասել է, որ ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է հայկական կողմին հաստատման և պարզաբանումների համար։ Նա նաև նշել է, որ Մոսկվայի արձագանքը և հետագա գործողությունները պայմանավորված կլինեն Երևանի պաշտոնական պատասխանով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք դիվանագիտական ուղիներով դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանման համար։ Մենք տեսել ենք նման հաղորդագրություններ, պաշտոնապես պարզաբանում ենք պահանջել՝ արդյո՞ք դա այդպես է և ինչի հետ է կապված։ Եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն, դա դժվար կլինի բարեկամական քայլ համարել, որը կհամապատասխաներ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին։ Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կորոշենք մեր հետագա գործողություններն ու արձագանքը»,-ասել է նա։ Նա նաև հավելել է, որ ամենևին ցանկալի չէ ինչ-որ արհեստական առիթներ փնտրել առկա պայմաններում, երբ Արևմուտքը «ուղղորդված փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի և Երևանի միջև»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ. փոստով պաշտոնական նամակ է ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան իրազեկել են, որ իր մուտքը Հայաստան «անցանկալի է համարվում»։ Նա այդ քայլը վիրավորական է գնահատել։RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան ևս արգելվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |