Բաքուն 10 զինվորի մարմին է փոխանցել հայկական կողմին![]() 27 հոկտեմբերի 2022 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Բաքուն հայկական կողմին է հանձնել զոհված 10 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել: Սեպտեմբերի 13-ին Բաքվի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հայկական կողմը չէր կարողանում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս բերել հայ զինվորների մարմինները, նաև թույլ չէին տալիս փնտրել անհետ կորած համարվող զինվորներին: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել էր 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |