ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի նախագծման եւ գործողությունների բաժնի պետի տեղակալ Ֆրանկ Բոլանդը քննարկել են «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության զարգացումը եւ հեռանկարները: Ինչպես հաղորդել են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում, Ֆրանկ Բոլանդը ներկայացրել է նախագծի պլանավորման եւ վերլուծման աշխատանքների կանոնակարգը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Իր հերթին, Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ծանոթացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում առաջիկա ծրագրերի հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---