ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Հուլիսի վերջին Պրահայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Անձնական ներկայացուցիչներ` ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների տեղակալներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում են առաջիկա հանդիպման կոնկրետ ժամկետները: Մամլո քարտուղարը նշել է, որ հանդիպման անցկացման նախաձեռնողը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---