8 նոյեմբերի 2022 - 17:24 AMT
Ռոզա Լինի Snap-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ: Այդ մասին հայտնել է Sony Music Italy-ին, գրում է Արմենպրեսը։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։