Ալիև․ Սեպտեմբերի 13-ից հետո մեր ԶՈւ-ն տեղակայվել է ռազմավարական բարձունքներում՝ ՀՀ-ն պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում![]() 8 նոյեմբերի 2022 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև օկուպացված Շուշիում, կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը, գրում է Haqqin.az-ը։ «Այդ ամենն իրողություն է։ Մենք ստեղծել ենք այդ իրողությունը պատերազմից հետո։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին, ի պատասխան Հայաստանի սադրանքների, մյուս կողմից, ապագայում մեզ ռազմական սադրանքներից ապահովագրելու համար։ Բանն այն է, որ իմ հիշատակած բարձունքներից երևում է հայկական դիրքերի մեծ մասը, և եթե այնտեղ ուժերի կուտակում իրականացվի, մենք դա կտեսնենք և անհապաղ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, որ Հայաստանը պարտվել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմում, իսկ «պարտված երկիրը չի կարող իրեն այդպես պահել»։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |