8 նոյեմբերի 2022 - 18:26 AMT
Երևանցիները կիրազեկվեն պատսպարման վայրի մասին․ Մուտքերում կփակցվեն կցագրման թերթիկներ

Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչները կիրազեկվեն պատսպարման վայրի գտնվելու մասին՝ մուտքերում կփակցվեն կցագրման թերթիկներ, հայտնում է քաղաքապետարանը։

«Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում պետք է դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ: