Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են![]() 8 նոյեմբերի 2022 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև օկուպացված Շուշիում, ասել է, թե ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։ Նա ասել է, թե պատերազմից հետո դեռ մնացել են հարցեր, որոնք մտահոգում են ադրբեջանցիներին՝ նշելով, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը նշված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Ալիևը նաև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջարկելու է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ԼՂ-ում երկարացվի 10, 15, 20 տարով, և հույս ունի, որ ռուսական կողմը կաջակցի այդ առաջարկին, սակայն, Սոչիի հայտարարության մեջ այն չներառվեց։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |