Մարուքյան․ Բաքուն պնդում է, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, բայց ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում![]() 18 նոյեմբերի 2022 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, նկատել է, որ ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ ԱԽ երկրների 3 ղեկավար, ԵԱՀԿ-ն, հիմա արդեն նաև ԵՄ-ն, տասնամյակներ շարունակ երբեք չեն զբաղվել որևէ ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը ներքին գործ չի համարվում արդեն 7 տասնամյակ՝ Երկրորդ համաշխարհայինից ի վեր»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, իսկ այնտեղ ապրողների հարցերը իր ներքին հարցն են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |