Yerevan Park-ում նոր ատրակցիոններ կտեղադրվեն, մեծ սահադաշտ կլինի![]() 18 նոյեմբերի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Yerevan Park մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգում կտեղադրվեն նոր ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ, հայտնում է Arka.am-ը: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելուն: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Որոշման մեջ նշվում է, որ 2017 թ. ստեղծված ընկերությունը ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |