Մնացական Մարտիրոսյանը ընդգրկվել է կոռուպցիոն գործեր քննող դատավորների կազմում

Մնացական Մարտիրոսյանը ընդգրկվել է կոռուպցիոն գործեր քննող դատավորների կազմում

PanARMENIAN.Net - Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդգրկվել է կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Նշվում է, որ հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդում, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---