ՀՊՏՀ-ի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները տարհանվել են՝ շենքում տարօրինակ հոտ կար

ՀՊՏՀ-ի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները տարհանվել են՝ շենքում տարօրինակ հոտ կար

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները տարհանվել են՝ շենքում զգացվել է տարօրինակ հոտ, ներկաների ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 22-ին` ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարհանվել է մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---