Ծառայակցի սպանության և ևս 2 զինվորի վիրավորելու մեղադրանքով զինծառայող է կալանավորվել![]() 22 նոյեմբերի 2022 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողների հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է: Զինծառայող է կալանավորվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը, սպանելու դիտավորությամբ, AKM տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միջադեպին մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար, ներկայացվել են դատավարականհսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |