ՀՀ-ում 1-ին անգամ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ կանցկացվի![]() 22 նոյեմբերի 2022 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։ Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների: Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023-ի ապրիլի 1-ը: Տիգրան Մանսուրյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) է, հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |