Բաբայան. Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը![]() 23 նոյեմբերի 2022 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատված Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության փոփոխություններն օբյեկտիվ բնույթ են կրում և որ այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը։ «Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։ Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։ Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,-ասվում է գրառման մեջ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն պաշտոններից ազատվել են մի շարք նախարարներ, այդ թվում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա նշանակվել է արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |